Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Միշել Պլատինի․ «Ես չեզոք եմ և բոլորի նախագահն եմ»

Միշել Պլատինի․ «Ես չեզոք եմ և բոլորի նախագահն եմ»
22.05.2015 | 14:22

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բարդ զգացմունքներ ունի Չեմպիոնների լիգայի եզրափակչի հետ կապված, որտեղ իր նախկին թիմը՝ Թուրինի «Յուվենտուսը» մրցելու է կատալոնական «Բարսելոնի» հետ։ Ոչ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին երկու տարիներին ՈՒԵՖԱ-ն հատուկ ուշադրություն է հատկացնում Արևելյան Եվրոպայի ֆուտբոլի զարգացմանը։ «Շատ մեծ ներդրում ենք կատարում արևելյան Եվրոպայում որպեսզի զարգացնենք տաղանդավոր ֆուտբոլիստներ: ՈՒԵՖԱ-ում ունենք հատուկ աշխատակից, որը պարբերաբար այցելում է Հայաստան՝ այստեղ ֆուտբոլը զարգացնելու նպատակով», - ասաց ՈՒԵՖԱ-ի նախագահը։ Պլատինին անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը ֆուտբոլում՝ նշելով, որ բարդ քաղաքական հարց է, և ՈՒԵՖԱ-ն որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Եվրոպայի առաջնության եզրափակչում նախկին 16-ի փոխարեն այսուհետև կորակավորվեն 24 թիմեր. «Եվրո-ի կազմակերպիչ երկրները կնդունեն ավելի մեծ թվով հանդիպումներ։ Եվրոպայում, կարծում եմ, ունենք 24 լավ թիմ, որ կարող են մասնակցել առաջնությանը և քանի որ մասնակիցների թիվն ընդլայնվել է, մրցակցությունը ևս բարձրացել է»։ Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին ֆուտբոլիստ Միշել Պլատինին բարդ զգացումներ ունի Չեմպիոնների լիգայի եզրափակչի հետ կապված, որտեղ իր նախկին թիմը կմրցի կատալոնական «Բարսելոնի» հետ։ 12 տարվա ընդմիջումից հետո «Յուվենտուս»-ը հնարավորություն ունի նվաճել Չեմպիոնների գավաթը։ «Հուսով եմ` մրցավարը չի սխալվի «Յուվենտուսի» օգտին, այլապես կարող են ինձ մեղադրել: Բացի դրանից, կարծում եմ, որ իտալական թիմերն այսօր բարձր ֆուտբոլի պետք է վերադառնան։ Հուսով եմ, որ կհաղթի լավագույնը։ Ես չեզոք եմ և բոլորի նախագահն եմ», - եզրափակեց ՈՒԵՖԱ-ի նախագահը։ Հայաստան այցից հետո Միշել Պլատինին կմեկնի Բուլղարիա, որտեղ կայանալու է 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչը։

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ